‘Իսպանիայի գավաթ. Արտագնա խաղում «Ռեալը» պարտվել է «Ատլետիկոյին» (տեսանյութ)’

653

Ընկերական խաղում «Միլանին», ապա Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիային» պարտվելուց հետո «Ռեալը» երրորդ անընդմեջ պարտությունն է կրել:

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում տեղի ունեցած Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի` «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ «Ատլետիկոյի»:

Հանդիպման հաշիվը բացվեց 58-րդ րոպեին բացել է Ռաուլ Գարսիան: Սերխիո Ռամոսը սեփական տուգանային հրապարակում խախտել է Գարսիայի նկատմամբ կանոնները, և հանդիպման գլխավոր մրցավար Կլոս Գոմեսը նշանակել է 11 մետրանոց հարված, որը տուժողն իրացրել է անվրեպ: 

Երկրորդ գոլը դաշտի տերերը խփել են 76-րդ րոպեին. աչքի է ընկել Խոսե Մարիա Խիմենեսը: Այսպիսով, պատասխան խաղից առաջ «Ռեալը» գավաթի խաղարկությունում պայքարը շարունակելու լուրջ խնդրի առաջ է կանգնել:

 

Նշենք նաև, որ այս հանդիպումը հարձակվող Ֆերնանդո Տորրեսի համար առաջինն էր «Ատլետիկո» վերադառնալուց հետո:

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ. – ՌԵԱԼ Մ.

2-0 (0-0)

MC

 

1-0՝ Ռաուլ Գարսիա 58՛, 2-0՝ Խոսե Խիմենես 76՛

 

ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 2.Դիեգո Գոդին, 18.Խեսուս Գամես, 24.Խոսե Խիմենես, 28.Լուկաս, 4.Մարիո Սուարես, 8.Ռաուլ Գարսիա, 14.Գաբի, 17.Սաուլ (10.Արդա Թուրան, 68), 7.Անտուան Գրիցման (9.Մարիո Մանջուկիչ, 75), 19.Ֆերնանդո Տոռես (6.Կոկե, 59)

ՌԵԱԼ Մ.. 13.Կեյլոր Նավաս, 2.Ռաֆայել Վարան, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 17.Ալվարո Արբելոա (15.Դանիել Կարվախալ, 83), 6.Սամի Խեդիրա, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես (7.Կրիշտիանու Ռոնալդու, 63), 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 9.Քարիմ Բենզեմա (20.Խեսե, 75)

 

Զգուշացում՝ Խեսուս Գամես 61՛ (Ա), Անտուան Գրիցման 65՛ (Ա), Գաբի 73՛ (Ա), Ռաուլ Գարսիա 75՛ (Ա), Դիեգո Գոդին 87՛ (Ա), Մարսելո 27՛ (Ռ), Սամի Խեդիրա 31՛ (Ռ), Սերխիո Ռամոս 57՛ (Ռ), Դանիել Կարվախալ 89՛ (Ռ)
Մրցավար՝ Կառլոս Կ (Իսպանիա)

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում պայթյուն իրականացրած մահապարտը ռուսաստանցի է’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանն ու Բերեզովսկին շնորհավորում են Ս. Սարգսի տոնը (տեսանյութ)’