‘
«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի` «Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը:
Առաջին կեսում խաղադաշտում ընդհանուր առմամբ հավասար պայքար ծավալվեց, իսկ թիմերը չօգտագործեցին հաշվի մեջ առաջ անցնելու ոչ մեծաթիվ հնարավորությունները: Երկրորդ կեսում Դիեգո Սիմեոնեի սաների ուշադրությունն առաջնահերթ կենտրոնացած էր պաշտպանության վրա:
0:0 հաշիվը պահպանվեց մինչև 85-րդ րոպեն: 84-րդ րոպեին Մեսսիի տուգանային հարվածի իրացումից հետո գնդակը բաժին հասավ Բուսկետսին, ում նկատմամբ կանոնները խախտեց Խունաֆրանը, իսկ խաղի գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը նշանակեց 11 մետրանոց հարված: 11 մետրանոց նշակետին մոտեցավ Լիոնել Մեսսին. Յան Օբլակը կարողացավ ետ մղել Մեսսիի առաջին հարվածը, սակայն արգենտինացին չշփոթվեց ու ավելացրեց երկրորդ հարվածը:
Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթ անց, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:
ԲԱՐՍԵԼՈՆԱ—ԱՏԼԵՏԻԿՈ Մ. |
1-0 (0-0) |
1-0՝ Լիոնել Մեսսի 85՛ |
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ (6.Չավի, 77), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (15.Մարկ Բարտրա, 87), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար |
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 2.Դիեգո Գոդին, 3.Գիլյերմե Սիքեյրա, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 4.Մարիո Սուարես, 6.Կոկե, 10.Արդա Թուրան, 14.Գաբի (11.Ռաուլ Խիմենես, 88), 7.Անտուան Գրիզման (8.Ռաուլ Գարսիա, 66), 19.Ֆերնանդո Տոռես (9.Մարիո Մանջուկիչ, 46) |
Զգուշացում՝ Լուիս Սուարես 78՛ (Բ), Խավյեր Մասկերանո 80՛ (Բ), Խուանֆրան 45՛ (Ա), Գաբի 83՛ (Ա), Դիեգո Գոդին 90՛ (Ա) |
‘