‘Իսպանիայի գավաթ. Բարսելոնան» 8։1 գերխոշոր հաշվով հաղթեց «Ուեսկային» (տեսանյութ)’

598

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 –րդ եզրափակիչ փուլում  «Բարսելոնան» 8։1 գերխոշոր հաշվով հաղթեց «Ուեսկային»։ Առաջին խաղը, որ կայացել էր այս՝ Սեգունդա Բ-ում ելույթ ունեցող ակումբի հարկի տակ, ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Այս խաղի «Բարսելոնայի» հիմանական կազմից մասնակցեցին Պեդրոն, Անդրես Ինյեստան, Խավյեր Մասկերանոն և Մարկ Բարտրան։  Առաջին անգամ «Բարսելոնայի» կազմում պաշտոնական հանդիպման մասնակցեց երրորդ դարպասապահ Ժորդի Մասիպը։

Բարսելոնա» — «Ուեսկա»՝ 8։1 (առաջին հանդիպումը՝ 4։0)

Գոլերը՝ Պեդրո 20, 26, 43, Սերխի Ռոբերտո 29,  Ինյեստա 39, Ադրիանո 68, Ադամա Տրաորե 78, Սանդրո Ռամիրես 83 – Մորենո 86

Ավելացնենք, որ 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնան» մրցելու է «Վալյադոլիդ» — «Էլչե» դիմակայության հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա» Դորտմունդ — «Վոլֆսբուրգ». Խաղից առաջ’