‘Իսպանիայի գավաթ. Ստանալով 4 կարմիր քարտ՝ «Վիլյանովենսե»-ն հաղթանակ է տարել’

1020

Երեկ Իսպանիայի գավաթի 2014/15 խաղարկության 1/128–րդ եզրափակիչ փուլում արտառոց դեպք է տեղի ունեցել: Սեգունդա Բ դիվիզիոնում հանդես եկող «Վիլյանովենսե» թիմը, խաղի ընթացքում ստանալով 4 կարմիր քարտ՝ կարողացել է հաղթանակ տանել տանտերերի՝ նույնպես  Սեգունդա Բ-ում հանդես եկող «Լա Հոյա Լորկա» թիմի ֆուտբոլիստների նկատմամբ և դուրս գալ հաջորդ փուլ:

Խաղի սկզբում թիմերը մեկական գնդակ են փոխանակել, ինչից հետո «Վիլյանովենսե» թիմի խաղացող Անխելը հեռացվել է խաղադաշտից: Երկրորդ խաղակեսում «Լա Հոյա Լորկա» թիմը առաջ է անցել հաշվի մեջ: Սակայն «Վիլյանովենսե»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Ի դեպ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուրերը ևս մեկ կարմիր քարտ են ստացել:

Լրացուցիչ ժամանակում «Վիլյանովենսե»-ն ևս երկու կարմիր քարտ է ստացել, սակայն կարողացել է պահպանել ոչ-ոքին: Իսկ 11-մետրանոցներով հյուրերը կարողացել են հաղթանակ տոնել:

Համացանցում առկա է միայն 11 մետրանոցների տեսանյութը, որը և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ասում եք` ում ժամկետն է քառասուն օ՞ր’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կհանդիպի Իլհամ Ալիևի հետ՝ Քերիի մասնակցությամբ’