‘
Իսպանիայում տեղի է ունեցել գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Այդ մասին հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը:
«Բարսելոնային» ու Մադրիդի «Ռեալին» բաժին են հասել երրորդ դիվիզիոնը (Սեգունդա Բ) ներկայացնող մրցակիցներ: Կատալոնացիները մրցելու են «Մուրսիայի» հետ, իսկ «սերուցքայինները»` «Ֆուենլաբրադայի»: Մադրիդի «Ատլետիկոն» ուժերը չափելու է «Էլչեի» հետ:
Մրցաշարում մնացած 32 թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.
«Կարտախենա» – «Սևիլյա»
«Էլչե» – «Ատլետիկո»
«Մուրսիա» – «Բարսելոնա»
«Ֆուենլաբրադա» – «Ռեալ Մադրիդ»
«Ֆորմենտերա» – «Ատլետիկ Բիլբաո»
«Լեյդա» – «Ռեալ Սոսյեդադ»
«Պոնֆերադինա» – «Վիլյառեալ»
«Սարագոսա» – «Վալենսիա»
«Նումանսիա» – «Մալագա»
«Վալյադոլիդ» – «Լեգանես»
«Կադիս» – «Բետիս»
«Տեներիֆե» – «Էսպանյոլ»
«Խետաֆե» – «Ալավես»
«Դեպորտիվո» – «Լաս Պալմաս»
«Ժիրոնա» – «Լևանտե»
«Էյբար» – «Սելտա»
Այս փուլի առաջին խաղերը կկայանա հոկտեմբերի 25-ին, իսկ պատասխանները` նոյեմբերի 29-ին:
‘