‘
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել է Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որն այս պահին գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Պորտուգալացի մասնագետը մեղադրվում է 3.3 մլն եվրո կազմող հարկերից խուսափելու մեջ: Համապատասխան հայտարարությունը ուղարկվել է նաև Մադրիդի դատարան: Ըստ ներկայցված մեղադրանքի՝ Մոուրինյոն 2011-2012 թվականներին երկու անգամ խուսափել է հարկերից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանայի դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել նաև «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որը կասկածվում է 14.7 մլն եվրո կազմող հարկերից խուսափելու մեջ:
‘