‘
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Մեղադրանքը ներկայացվել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը չի վճարել գովազդային գործարքների եկամուտի հարկերը: Պորտուգալացի ֆուտբոլիստը 2011 թվականից մինչև 2014 թվականը չի վճարել 14.5 մլն եվրոյի հարկ:
Նախկինում նշվում էր, որ «արքայական» ակումբի հարձակվողն ինքնակամ 6 միլիոն եվոր է վճարել, որպեսզի խուսափի քրեական հետապնդումից:
‘