‘Իսպանիայի դատախազությունը վերսկսել է Աբիդալի լյարդի փոխպատվաստման գործը’

1445

Իսպանիայի դատախազությունը որոշում է կայացրել վերսկսել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայումս ակումբի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալի լյարդի փոխպատվաստման գործի քննությունը:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հուլիսի 20-ին վերահսկողության մարմինը Բարսելոնայի դատարան նամակ է ուղարկել, որում կոչ է արել պարզել լյարդի դոնորի ինքնությունը:

 Իսպանիայի ազգային ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան հետաքննություն են սկսել «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելի նկատմամբ: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:

Իրավապահները պաշտոնյայի 4 հեռախոսային խոսակցություն են լսել, որոնցում նա խոստովանում է, որ ակումբի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալին 2012 թվականին փոխպատվաստված լյարդը գնված է եղել անօրինական ճանապարհով:

Պաշտոնապես ֆուտբոլիստի դոնորը Ժերար անունով նրա զարմիկն է եղել, ընդ որում, նրա մասին ոչինչ հայտնի չէր իբր գաղտնիության պահպանման նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Իսպանիայի ազգային ոստիկանությունն ու քաղաքացիական գվարդիան հետաքննություն են սկսել «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելի նկատմամբ: 

Նախորդ հոդվածը‘Էրդողան. «Համբուրում եմ Օզիլի աչքերն ու լիովին աջակցում եմ նրան»’
Հաջորդ հոդվածը‘Չերչեսովը հայտնվել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների շարքում’