Իսպանիայի արդարադատությունը չեղյալ է հայտարարել 2015 թվականին Ժոզե Մոուրինյուի նկատմամբ 571 հազար եվրոյի չափով տուգանքը՝ ենթադրյալ հարկերից խուսափելու համար: Այդ մասին հայտնում է AS-ը։
Պորտուգալացուն մեղադրել են այն աշխատավարձի հիման վրա, որը նա ստացել է 2010-2012 թվականներին, երբ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։
Ավելի վաղ Իսպանիայի հարկային մարմինները բողոք էին ներկայացրել Մոուրինյուի դեմ՝ մեղադրելով մարզչին եկամուտների ցածր չափեր ներկայացնելու մեջ։