‘
Իսպանիայի սահմանադրական դատարանն արգելել է Կատալոնիայի խորհրդարանի՝ երկուշաբթի նշանակված նիստը՝ փորձելով կանխարգելել անկախության հնարավոր հռչակումը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կատալոնական կառավարությանը նախազգուշացրել է զերծ մնալ միակողմանիորեն անկախություն հռչակելուց:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնն ասել էր, որ կարող է այդ քայլին գնալ խորհրդարանի հերթական նստաշրջանում:
Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է ոչ թե Մադրիդի հայցով, այլ Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցության, որը հանդես է գալիս ըննդեմ անկախության:
Կատալոնացի սոցիալիստները 2015 թ. ընտրություններում ստացել են գրեթե 13 % ձայն և զբաղեցնում են խորհրդարանի 135 տեղերից 13-ը:
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ խորհրդարանի կողմից մարզի անկախության հռչակումը կխախտի խորհրդարանի այդ անդամների իրավունքները:
Փոխանցում է BBC-ն:
‘