Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսը ոտնաթաթի կոտրվածք է ստացել Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։ Իսպանիան 2։1 հաշվով հաղթել էր իտալացիներին։
Տորեսը Իսպանիայի հավաքականի բժշկական շտաբին հայտնել է ոչ ուժեղ ցավի մասին, սակայն բուժզննում չի անցկացվել, եւ նա մասնակցել է նաեւ եզրափակիչին, հաղորդում է Goal.com-ը։ Իսպանիան այդ խաղում 1։2 հաշվով պարտվել էր Ֆրանսիային։
«Մանչեսթեր Սիթիում» անցկացված բուժզննման արդյունքում, ախտորոշվել է աջ ոտնաթաթի ոսկրի կոտրվածք։ Ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ։
Տորեսը բաց կթողնի Իսպանիայի հավաքականի վերջին երկու հանդիպումները Հունաստանի եւ Շվեդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։
