‘
Կատալոնիայի անկախության հարյուրավոր կողմնակիցներ, ի նշան ինքնավարության ղեկավարների ձերբակալության դեմ բողոքի, փակել են մի շարք խոշոր ավտոմայրուղիներ և երկաթուղային գծեր: Բողոքի ցույցի մասնակիցները դրոշներ և «Ազատություն քաղբանտարկյալներին» մակագրությամբ պաստառներ են կրել: Տեղեկություններ են ստացվել ոստիկանության հետ բախումների մասին:
Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հերթական անգամ արդարացրել է Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնելը և քննադատության տարափ է թափել ինքնավարության պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնի վրա:
«Տարածքային առաջնորդը չի կարող ասել, որ Իսպանիայի սահմանադրությունը չի գործում իր տարածքում: Տարածքային առաջնորդը չի կարող զուգահեռ օրենսդրություն հորինել… և տարածքային առաջնորդը չի կարող միակողմանիորեն ազգային տարածքի մի մասի անկախությունը հռչակել»,- հայտարարել է Ռախոյը:
Իսպանիայի շրջակա միջավայրի նախարար Իսաբել Գարսիա Տեխերինան BBC-ին տված հարցազրույցում Պուչդեմոնին մեղադրել է իսպանական պետականության դեմ ոտնձգության դեմ և հերքել է նրա մեղադրանքները, թե իսպանական դատական համակարգը կոռումպացված է:
Փոխանցում է BBC-ն:
‘