‘Իսպանիայի խորհրդարանը Խուան Կառլոսին թույլ է տվել հրաժարվել գահից’

568

Իսպանիայի կոնգրեսը ձայների մեծամասնությամբ այսօր որոշում է կայացրել, որով  Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին թույլ է տրվում հրաժարվել գահից, հաղորդել են իսպանական լրատվամիջոցները:

Որոշմանը «կողմ» է քվեարկել 299 պատգամավոր, «դեմ» ՝ 10-ը, իսկ 23 պատգամավորներ ձեռնպահ են մնացել:

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հունիսի 2-ին հայտարարեց գահից հրաժարվելու իր որոշոման մասին ՝ հօգուտ իր որդու՝ արքայազն Ֆելիպե Աստուրիացու: Միապետի խոսքով՝ իր այդ որոշումը պայմանավորված է երիտասարդ սերնդին ճանապարհ տալու ցանկությամբ: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» Սատարման երթ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նոր նախագահը՝ Ռեուվեն Ռիվլին’