‘Իսպանիայի հավաքականը կարող է հեռացվել Եվրո-2016-ից’

1014

Իսպանիայի ազգային մարզական դատարանը հնարավոր է՝ վերսկսի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի նկատմամբ դատավարությունը: Վերջինս մեղադրվում է 2 ակումբների հաշվին անօրինական գումար փոխանցելու մեջ:

Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ դեպքը համարվում է կառավարության միջնորդություն ֆուտբոլային գործերում:

Եթե Վիլյարին հասցեագրված մեղադրանքները հարուցվեն, ապա Իսպանիան և տեղի ակումբները կարող են հեռացվել միջազգային մրցաշարերից: Կստացվի, որ իսպանիայի ազգային հավաքականը հեռացվի Եվրո-2016-ից, իսկ տեղի ակումբները` Չեմպիոնների լիգայից ու Եվրոպա լիգայից:

Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն ապրիլի 22-ին կայանալիք՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:

Նախորդ հոդվածը‘Միլանը մերժել է չինական ակումբի 60-միլիոնանոց առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Տեւեսը հրաժարվել է 10 ամսում վաստակել 25 միլիոն եվրո Չինաստանում’