‘Իսպանիայի հավաքականը ջախջախեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)’

3336

Իսպանիայի ընտրանին ընկերական հանդիպման շրջանակում՝ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունել էր Արգենտինայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6:1 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «կարմիր ֆուրիայի» կիսապաշտպան Իսկոն, մեկական անգամ աչքի ընկան Դիեգո Կոստան, Տիագո Ալկանտարան և Յագո Ասպասը:

Արգենտինայի ընտրանու կազմում միակ գոլը խփեց Նիկոլաս Օտամենդին: 

Նշենք, որ Իսպանիայի հավաքականն ընկերական հաջորդ հանդիպումը կանցկացնի Շվեյցարիայի (հունիսի 6) հետ: 

Իսպանիա-Արգենտինա` 6:1

Գոլերը` Կոստա (12), Իսկո (27, 52, 74), Ալկանտարա (55), Ասպաս (73) — Օտամենդի (39)


Նախորդ հոդվածը‘Արթուր Պետրոսյան. Ոչ միայն Մխիթարյանի, այլեւ թիմի խաղը չհաջողվեց’
Հաջորդ հոդվածը‘Իտալացիները խաղավերջում խուսափեցին պարտությունից (տեսանյութ)’