Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնում Լուիս Էնրիկեին փոխարինել է Լուիս դե լա Ֆուենտեն, հաղորդում է Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։
61-ամյա մասնագետը նախքան այս գլխավորում էր Իսպանիայի երիտասարդական հավաքականը։ Իսպանիայի օլիմպիական հավաքականը Դե լա Ֆուենտեի ղեկավարությամբ դարձել է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։
Դե լա Ֆուենտեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականն առաջին հանդիպումները կանցկացնի հաջորդ տարվա մարտին Եվրո-2024-ի ընտրական փուլում։
Իսպանիայի հավաքականը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի արգելքը՝ հետխաղային 11 մետրանոցներով պարտվելով Մարոկկոյի հավաքականին։