Նախին (կամ ինչպես նրան հաճախ են Իսպանիայում անվանում՝ պատվավոր) թագավոր Խուան Կառլոսը Լոնդոնի վերաքննիչ դատարանում փորձում է իրավական իմունիտետ ստանալ իր նախկին սիրուհու հայցից, որը նրան մեղադրում է ոտնձգությունների մեջ։
Դատական լսումների համար առիթ են հանդիսացել նոր մեղադրանքները, որոնք հնչեցրել է Կորիննա ցու Սայն-Վիթհենշթեյն-Սայնը, ում անվանում են մերթ Խուան Կառլոսի խորհրդականը, մերթ՝ մտերիմ ընկերուհին, մերթ՝ սիրուհին։
Կորիննան պնդում է, որ Խուան Կառլոսը լրտեսել է իրեն և քամահրանքով է վերաբերվել, երբ 2012 թ․ իրենց հարաբերությունները փչացել են։
Խուան Կառլոսը, որ հիմա ապրում է ԱՄԷ-ում, լսումներին ներկա չի եղել։ Բոլոր մեղադրանքները նա հերքում է։ Գործով որոշումը, ինչպես ակնկալվում է, կկայացվի մի քանի շաբաթ անց։
Փոխանցում է BBC-ն։