‘Իսպանիայի նոր թագավորը ստանձնում է իր լիազորությունները’

1148

Իսպանիայի նոր թագավոր Ֆիլիպ VI-ը ստանձնել է լիազորությունները  հոր՝ Խուան Կառլոսի՝ գահից հրաժարվելուց հետո:

Միապետի փոփոխությունը պաշտոնապես տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղական ժամանակով՝ կեսգիշերին: Այսօր ցերեկը խորհրդարանի ստորին պալատում տեղի կունենա նախկին արքայազն Ֆելիպե Աստուրիացու երդմնակալության արարողությունը:

Խուան Կառլոս արքան կարևոր դեր է խաղացել 1975 թ. բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահից հետո Իսպանիայում ժողովրդավարություն հաստատելու հարցում: Սակայն վերջին տարիներին նրա վարկը բավական տուժեց արքայական ընտանիքին առնչվող մի շարք սկանդալների պատճառով: Խուան Կառլոսի իմիջին առաջին հարվածը հասցրեց նրա ուղևորությունը Աֆրիկա՝ փղերի որսի, այն ժամանակ, երբ Իսպանիան խորը ճգնաժամի մեջ էր: Դրան հետևեցին արքայադուստր Քրիստինայի հասցեին հարկային մեքենայությյունների մեղադրանքները: Ինչպես հաղորդվում է՝ արքայադուստրը չի հրավիրվել թագադրման  արարողությանը:

Նոր միապետի գահակալության արարողությունը բավական համեստ է լինելու՝ տնտեսական բարդ իրավիճակում գտնվող իսպանացիներին չզայրացնելու նկատառումով, հաղորդում են լրագրողները: Այդ պատճառով թագադրում չի լինի, պարզապես՝ խորհրդարանը Ֆելիպե VI-ին կհռչակի Իսպանիայ նոր թագավոր՝ այն բանից հետո, երբ նա հանդես կգա խորհրդարանում և կերդվի պաշտպանել երկր սահմանադրությունը: Հաստատված արարողակարգ չկա, քանի որ Իսպանիայում միապետությունը վերականգնվել է Ֆրանկոյի մահից հետո, և սա թագավորի փոփոխության առաջին դեպքն է:

Շատ իսպանացիներ պահանջում են հանրաքվե անցկացնել միապետությունը լուծարելու հարցով: Այսօր կեսօրին Մադրիդի կենտրոնում նման պահանջով ցույց է նախատեսված, թեև իշխանություններն արգելել են այն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հարցազրույց՝ «ձյաձյա, ես սխալ չեմ արել» ոճի մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Քոքոբելյանը ՀՀԿ-ին օգնելու համար պատճառաբանություններ է բերում ‘