Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման կանխատեսումները լավատեսական չեն։
Նման կարծիք է հայտնել Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը երեքշաբթի el Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։
Ըստ նախարարի՝ ուկրաինական հակամարտությունը գտնվում է «սոսկալի ուժասպառության» և «լճացման» փուլում։ «Կանխատեսումները լավատեսական չեն»,- հավելել է գերատեսչության ղեկավարը։
Նախարարի կարծիքով՝ Մադրիդում հունիսի 28-30-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուկրաինական իշխանությունները «ավելի շատ օգնություն կխնդրեն»։ «Եվ մենք հակված ենք տրամադրելու այդ օգնությունը»,- հավաստիացրել է Ռոբլեսը։
Փոխանցում է tass.ru-ն։