‘Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) մտադիր է քննարկել Ռոնալդուի պահվածքը’

1095

Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) մտադիր է քննարկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի` «Բարսելոնայի» դեմ խաղում պահվածքը:

Տեսախցիկները տասից ավելի անգամ ֆիքսել են Ռոնալդուի անվայել շարժումը, որը, ըստ լրատվամիջոցների, ուղղված է եղել խաղի գլխավոր մրցավար Մատեու Լաոսին: Եթե հաստատվի վերոնշյալ տեղեկատվությունը, Ռոնալդուն կպատժվի:

«Անխոս, մենք քննարկելու ենք այդ դրվագները»,- LFP-ի ղեկավար Խավիեր Տեբասի խոսքը մեջբերված է «Diariօgօl»-ից:

 

Հիշեցնենք, որ «Կամպ Նոուում» կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 2:1 հաշվով: 

Նախորդ հոդվածը‘Չեխ. «Տեսնենք, թե որ որոշումն առավել արդյունավետ կլինի»’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում’