‘
Իսպանիայի սահմանադրական դատարանը հինգ ամսով կասեցրել է Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որը Բարսելոնան ծրագրել էր անցկացնել նոյեմբերի 9-ին: Այդ ընթացքում դատարանը պետք է վերջնական վճիռ կայացնի այդ նախաձեռնության օրինականության վերաբերյալ:
Տասներկու դատավորները որոշումը կայացրել են ռեկորդային կարճ ժամկետում՝ իսպանական կառավարության կողմիցԿատալոնիայի իշխանությունների՝ հանրաքվե անցկացնելու որոշումը բողոքարկելուց մի քանի ժամ անց: Վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիան չի կարող միայնակ վճռել մի հարց, որը վերաբերում է բոլոր իսպանացիներին:
Ինքնավար մարզի ղեկավար Արթուր Մասի արձագանքը հեգնական է եղել. «Իսպանիայի սահմանադրական դատարանն այս անգամ ռեակտիվ արագությամբ է հավաքվել նիստի՝ գերազանցելով ձայնի արագությունը, նրանք մի օր անգամ չեն սպասել»,- ասել է Մասը, որն, իր հերթին՝ 15-20 օր ժամանակ ունի՝ դատավորների որոշումը բողոքարկելու համար:
Կատալոնիայի անկախանալու կողմնակիցներն արդեն այսօրվանից բողոքի զանգվածային ցույցեր են նախատեսում:
Փոխանցում է euronews-ը:
‘