‘Իսպանիայի Սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի հանդիպումը խաղաղ ելք ունեցավ (տեսանյութ)’

679

Իսպանիայի սուպերգավաթի համար «Ռեալի» և «Ատլետիկո»-ի միջև առաջին հանդիպումը խաղաղ ելք ունեցավ: «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 1:1 հաշվով; 81-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «բլանկոսների» նորեկը՝ Խամես Ռոդրիգեսը:

7 րոպե անց հյուրերը հավասարացրեցին հաշիվը. Անկյունային հարվածի իրացումից հետո Ռաուլ Գարսիան գնդակն ուղարկեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա оգոստոսի 23-ին «Վինսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Իսպանիայի սուպերգավաթ

Առաջին հանդիպում

«Ռեալ» (Մադրիդ)-«Ատլետիկո» (Մադրիդ)՝ – 1:1 (0:0)

Գոլեր. Ռոդրիգես՝ 81 (1:0), Ռաուլ Գարսիա՝ 88 (1:1).

«Ռեալ». Կասիլյաս, Կարվախալ, Պեպե, Սերխիո Ռոմոս, Մարսելո, Մոդրիչ (Դի Մարիա՝ 78), Խաբի Ալոնսո, Կրոս, Բեյլ, Բենզեմա, Քրիստյանո Ռոնալդու (Ռոդրիգես, 46):

«Ատլետիկո».  Մոյա, Խուանֆրան, Միրանդա, Գոդին, Սիկեյրա (Անսալդի՝ 64), Նյիգես (Գրիզման՝ 57), Գաբի, Մարիո Սուարես, Կոկե, Ռաուլ Գարսիա, Մանջուկիչ (Խիմենես, 78):

Նախազգուշացում. Կոկե՝ 5, Սիկեյրա՝12, Խաբի Ալոնսո՝ 39, Մարիո Սուարես՝ 58, Մանջուկիչ՝ 60, Սերխո Ռամոս՝60, Ռաուլ Գարսիյա՝ 68:

Մրցավար՝  Էստրադա:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Անվտանգության թիվ մեկ երաշխիքը’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցն է` դադարեցնել բախումները հենց հիմա (տեսանյութ)’