‘Իսպանիայի Սուպերգավաթ. Եվրոպայի և Իսպանիայի լավագույն թիմերի հակամարտությունը’

911

Իսպանիայում պաշտոնապես մրցաշրջանն սկսվում է այսоր:  «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում Իսպանիայի սուպերգավաթի համար հանդիպումը մադրիդյան դերբի է, որ խոստանում է լինել շատ տպավորիչ: «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստները պետք է պատիվ տան Եվրոպայի սուպերգավաթի հաղթողներին: 

Իհարկե, «ռոխիբլանկոսներին» ոչ  մի անգամ դուր չի եկել այդ պարտականությունը: Սակայն, իրենք՝«ատլետներն» էլ արժանացել նման պատվի, երբ 2010 և 2012 թվականներին նվաճել են Եվրոպայի Սուպերգավաթը:   Սա պաշտոնական արարողակարգ է:

Հիմա արդեն մադրիդյան այս գրանդ ակումբների միջև հակամարտությունը լուրջ է և, հավանաբար, երկարատև: Իսպանական այս երկու թիմերը  միմյանց դեմ կպայքարեն Իսպանիայի գավաթը ձեռք բերելու համար: Այս տիտղոսը նվաճելու համար թիմերը կհանդիպեն երկու անգամ: Առաջին հանդիպումը տեղի կունենա այսоր, ժամը 01.00-ին:

Խամե՞սը, թե՞ Դի Մարիան 

Խամեսը, ով հիանալի հանդես եկավ աշխարհի առաջնությունում, դարձավ լավագույն ռմբարկու,ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ «Ռեալի» կազմում է: Դի Մարիան արդեն քանի տարի է այս ակումբում է, և նրան  բնութագրելու համար չի կարելի խնայել գեղեցիկ խոսքերն ու համեմատությունները: Խամեսը այս պահի դրությամբ ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում. մասնակցել է  Եվրոպայի սուպերգավաթի համար «Սևիլիայի» և «Ֆիորենտինայի» հետ ընկերական հանդիպումներին:  Կարդիֆում Խամեսը աչքի ընկավ միայն 18-րդ րոպեին Գարեթ Բեյլին կատարած փոխանցումով և ձախ ոտքով տպավորիչ հարվածով: Իսպանացի վիճակագիրների տվյալներով, Խամեսի հաշվին է 40 փոխանցում, այն դեպքում, երբ Կրոսն ու Մոդրիչը համապատասխանաբար կատարել են 77 և 69 փոխանցում: 

Վարշավայում Խամեսը խաղում էր կեղծ 9 համարի դիրքում: Անկեղծորեն պետք է ասել, որ այս դիքում նա այնքան էլ վստահ չէր: Ընդամենը մեկ հարված, որը ոչ մի վտանգ չէր ներակայացնում: Կառլո Անչելոտին նրան ընդմիջումից հետո փոխարինել է:

Այս ամռանն անցկացրած 5 հանդիպումներում «Ռեալը» ընդամենը հինգ գնդակ է խփել, և դրանք բոլորը  Քրիստայնու Ռոնալդու-Գարեթ Բեյլ զույգի հաշվին է:

Եվ այսպես, եթե «Ռեալը» խնդիրներ ունի գոլերի, դրանց ստեղծման և իրացման հետ, ապա «Ատլետիկոն» ընդամենր մեկ գոլ է բաց թողել «Վոլֆսբուրգի» հետ խաղում՝ խփելով 5-ը: Այդ միակ բացթողնված գնդակն էլ պատահական էր. Գրիզմանի անհայջող խաղի արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում:

Սիմեոնեն կիրառում է 4-2-3-1 տակտիկական կառուցվածքը: Այս շրջանոմ ակումբի շարքերը համալրել են 8 նորեկններ: Սակայն դա դեռ վերջ չէ, և,  հանրավոր է, թիմի կազմում ընդգրկվեն ևս մի քանի ֆուտբոլիստներ այլ ակումբներից:

Այսоր և շաբաթ оրը գուցե «Ատլետիկոն» կարողանա խմել այն գինին, որն արդեն բացել էր Լիսաբոնում:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ «խոտ» են օգտագործում կառավարությունում’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործելու է ՀՀ պետական բյուջեի հաշվին. «Ժողովուրդ»’