‘Իսպանիայի վարչապետ. Անկախ Շոտլանդիան ԵՄ-ի կազմից դուրս կմնա’

704

Եթե հանրաքվեում շոտլանդացիներն արտահայտվեն հօգուտ անկախության, ապա Շոտլանդիան ստիպված կլինի նորից դիմել՝ ԵՄ անդամ դառնալու համար, ինչպես ցանկացած այլ երկիր, որն ուզում է անդամագրվել ԵՄ-ին, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Այս կապակցությամբ լրատվամիջոցներում ենթադրություններ են հայտնվել, թե Մադրիդը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը՝ դաշինքում նոր անդամներ ընդունելու նկատմամբ՝ զգուշանալով Կատալոնիայի անջատական նկրտումներից:

Իր հերթին, մեկնաբանելով Իսպանիայի վարչապետի խոսքը՝ Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդն անհանգստություն չի արտահայտել Իսպանիայի դիրքորոշման առնչությամբ՝ հիշեցնելով, որ Մադրիդը բազմիցս հայտարարել է, որ կհարգի ժողովրդավարական ճանապարհով ժողովրդի կամարտահայտման արդյունքները: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի օրինակարգությունը կասկածի տեղիք է տալիս’
Հաջորդ հոդվածը‘Յացենյուկ. Ուկրաինայում լյուստրացիայի օրենքի տակ է ընկնում առնվազն 1 մլն մարդ’