‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել պարգևավճարների մասին’

585

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան  (RFEF) հայտարարել է այն պարգևավճարների մասին, որոնք ֆուտբոլիստների կտրվեն 2014թ.  Աշխարհի առաջնությունում ցույց տված արդյունքի համար,-հաղորդում է AS-ը:

Մրցաշարում հաղթելու դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ  և հավաքականի մարզիչը կստանան 720 000 եվրո: Այս գումարը  120 000 հազար եվրոյով կգերազանցի չորս տարի առաջվա պարգևավճարին: Քառորդ եզրափակիչ հասնելու համար խաղացողները կստանան  72 000 եվրո, կիսաեզրափակչում գումարը կկազմի180 000 հազար եվրո: Եզրափակիչ խաղին մասնակցելու դեպքում նրանք կստանան 360 000 եվո:

Այս պարգևավճարների մասին RFEF-ի ղեկավարությունը տեղեկացրել է հավաքականի ավագներ Իկեր Կասիլյասի և Չավի Էրնանդեսի հետ հանդիպման ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Լարս ավտոճանապարհը դեռ փակ է. վերականգնողական աշխատանքները վերսկսվել են’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևը Թուրքիային հրավիրում է Եվրասիական միություն’