‘Իսպանիայում ձերբակալել են «Ուեսկայի» նախագահին ու մի շարք ֆուտբոլիստների’

490

Իսպանիայի ոստիկանությունը մի շարք ֆուտբոլիստների է ձերբակալել պայմանավորված խաղերի մասնակցելու կասկածանքով, հաղորդում է Marca-ը:

Ձերբակալվածների թվում են Սամու Սայսը («Խետաֆե»), Ինյիգո Լոպես Մոնտանյան («Դեպորտիվո»), Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաուլ Բրավոն, Բորխա Ֆերնանդեսը («Վալյադոլիդի» նախկին խաղացող), Կարլոս Արանդան («Լաս Պալմասի» նախկին խաղացող) եւ այլք:

Ձերբակալվել են նաեւ «Ուեսկայի» նախագահ Ագուստին Լասաոսան ու ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Խուսան Գալիդո Լուիսը: «Ուեսկայի» գրասենյակում անցկացվել է խուզարկություն:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ուսկան» դուրս էր մնացել իսպանական Պրիմերայից:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն սպասվում’
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» հաղթանակի շնորհիվ «Լիոնը» նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր’