Իսպանիայում ձերբակալվել է Դոմենիկո Պավիլյատինին՝ իտալական «Նդրանգետա» մաֆիայի պարագլուխը, որը համարվում է կոկաինի գլխավոր մատակարարը Եվրոպային։
Հեռակա դատապարտված Պավիլյատինին երկու տարի փախուստի մեջ էր։
Իսպանիայի և Իտալիայի իրավապահ մարմինները հայտարարել են, որ Դոմենիկո Պավիլյատինին ձերբակալվել է երեքշաբթի Մադրիդի փողոցում։
«Նդրանգետա» մաֆիայի կենտրոնակայանը տեղակայված է իտալական «սապոգի» ամենահարավում՝ Կալաբրիում, սակայն նա գործում է Իտալիայի սահմաններից դուրս։ Փորձագետների կարծիքով՝ հենց այդ հանցավոր խմբավորումն է Եվրոպա ներկրում կոկաինի մեծ մասը, նրա տարեկան եկամուտը գնահատվում է 50 միլիարդ եվրո։
60-ամյա Դոմենիկո Պավիլյատինիին «Նդրանգետայի» հիերարխիայում անվանում են «բոսերի բոս»։
Փոխանցում է BBC-ն։
