‘
Իսպանական «Ալսիրա» ակումբի խաղացող Նաչո Բարբերան, ով հանդես էր գալիս մինչև 14 տարեկանների թիմում մահացել է հանդիպման ժամանակ: Խաղի ընթացքում երիտասարդ ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել: Վերջինիս հասցրել են տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել և բժիշկները ոչինչ անել չեն կարողացել: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Հաղորդվում է, որ մինչ դեպքը տղան ընդհանրապես խնդիրներ չի ունեցել սրտի հետ կապված:
‘