Իսպանիայում ստուգում են Խուան Կառլոս I-ի որսորդական ծախսերը

425

Իսպանիայի հարկային մարմինները հետաքննություն են վարում Խուան Կառլոս I-ի նկատմամբ՝ որսորդության ծախսերի կապակցությամբ,  որին նա հրավիրվել է գահից հրաժարվելուց հետո 2014 թ․, հաղորդել է El Mundo թերթը։

Թերթի տվյալներով՝ Իսպանիայի հարկային մարմինները խնդրում են, որ պատվավոր արքան հիմնավորի, թե ովքեր են հոգացել որսորդության ծախսերը։ Ֆինանսական և հարկային վերահսկողության վարչությունը վերջին տարում պետության նախկին ղեկավարին մի քանի անգամ հարցում է ուղղել տեղեկատվություն տրամադրելու մասին։ Մասնավորապես, Խուան Կառլոս I-ին խնդրում են պարզաբանել այն միջոցների ծագումը, որոնց հաշվին վճարվել են թռիչքները և այլ ծախսեր որսի ընթացքում, որոնց նա հրավիրվել է 2014-2018 թթ․ ընթացքում։ Հետաքննության շրջանակներում իշխանությունները նաև ցանկանում են տեղեկություններ ստանալ որոշ նվերների վերաբերյալ, որ ստացել է պետության նախկին ղեկավարը։

2020 թ․ պաշտոնապես հայտնի  դարձավ, որ Խուան Կառլոս I-ը որդուն՝ Ֆիլիպ VI թագավորին տեղեկացրել է իր հետ կապված սկանդալների պատճառով երկիրը լքելու մասին։ Այդ ժամանակվանից նա ապրում է ԱՄԷ-ում։ Իսպանիայում 84-ամյա պատվավոր միապետի նկատմամբ մի քանի հետաքննություն է տարվում, ընդ որում՝ նրան ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդենը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ում կիբեռգրոհների սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել