Իսպանիան հաղթեց Չեխիային, Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց (տեսանյութ)

373

Ազգերի լիգայի A լիգայի երկրորդ խմբի չորրորդ տուրում Իսպանիայի հավաքականն ընդունեց չեխերին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը, 75-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։

Իսպանիան 8 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Պորտուգալիայից, որն արտագնա խաղում առանց Կրիշտիանու Ռոնալդուի պարտություն կրեց Շվեյցարիայից՝ 0։1։ Արդեն առաջին րոպեին աչքի ընկավ պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Հարիս Սեֆերովիչը։

Տանը պորտուգալացիները Շվեյցարիային հաղթել էին 4։0 հաշվով, Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ։ Չեխիայի հավաքականը 4 միավորով երրորդն է, Շվեյցարիան վերջինն է՝ 3 միավոր։

Ազգերի լիգա․ A լիգա, երկրորդ խումբ, չորրորդ տուր

Իսպանիա — Չեխիա՝ 2։0 (տեսանյութ)

Կառլոս Սոլեր, 24, Պաբլո Սարաբիա, 75

Շվեյցարիա — Պորտուգալիա՝ 1։0 (տեսանյութ)

Հարիս Սեֆերովիչ, 1

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականը պարտվեց ուկրաինացիներին՝ 0։3 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՄադրիդի «Ռեալը» հունիսի 13-ին հրաժեշտ կտա Մարսելոյին