‘
Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի կողմից ԼՂՀ կատարած այցի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իսպանիայի ԱԳՆ-ի պատասխանում նշված է, որ նմանատիպ այցերն իրականացվում են մասնավոր նախաձեռնությամբ և չեն փոխում տվյալ հարցում Իսպանիայի պաշտոնական դիրքորոշումը: Նոտայում ընդգծվում է, որ Իսպանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող միջազգային ջանքերին:
Հիշեցնենք, Բաքուն Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարել աշխարհահռչակ երգչուհուն՝ միաժամանակ բողոքի նոտա հղելով Իսպանիայի ԱԳՆ-ին:
‘