‘Իսպանիան քննարկում է, թե որ ուղղությամբ է թքել Մեսսին (տեսանյութ)’

792

Տարվա առաջին Էլ Կլասիկոյից հետո իսպանական լրատվամիջոցները, կարծես, չեն պատրաստվում հանգիստ թողնել Լեո Մեսսիիին։ Մի քանի սկանդալներից հետո, որոնք կապված էին արգենտինացու՝ «արքայական» ակումբի ներկայացուցիչներին ուղղված վիրավորանքների հետ, հիմա էլ քննարկվում է, թե խաղի ժամանակ որ ուղղությամբ է թքել Լեո Մեսսին։

Համացանցում հայտնվել են մի քանի տեսանյութեր, որոնք, ըստ իսպանական հայտնի պարբերականների, վկայում են, որ Մեսսին թքում է «Ռեալի» երկրպագուների և փոխարինողների նստարանի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է sportaarmenia.com-ը հղում անելով իսպանական Marca-ին։

Թե որքան կտեևի Մեսսիի «հետապնդումը», ցույց կտա ժամանակը։

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը, բայց ոչ քարոզչության շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Twitter սոցիալական ցանցը լայնածավալ հակերական հարձակման է ենթարկվել’