‘Իսպանիա-Գերմանիա. Խաղից առաջ’

1005

Այս խաղի ֆավորիտ են համարում 2010 թվականի աշխարհի առաջնության  չեմպիոնին՝ Իսպանիայի հավաքականին: Գերմանացիների ազգային թիմում առկա խաղային խնդիրները թույլ են տալիս ասելու, որ աշխարհի գործող չեմպիոններին հաղթելու հավանականությունը ավելի մեծ է:

Գերմանիայի հավաքականը՝ աշխարհի չեմպիոնը, բոլորովին էլ իսպանացիների հետ հանդիպման ֆավորիտը չէ: Սա նույնիսկ այն դեպքում, երբ Իսպանիայի ընտրանին դարձավ  Բրազիլիայի աշխարհի առաջնության ամենամեծ հիասթափությունը: Եվ ահա հենց վերոնշյալն էլ կարելի է գլխավոր անակնկալը համարել այս շատ սպասված և ուշագրավ հանդիպման նախաշեմին: Սակայն, եթե ավելի մանրամասնորեն ուսումասիրենք իրերի դասավորվածությունը, այստեղ ոչ մի անսպասելի բան չկա: Գերմանացիները աշխարհի գավաթը նվաճելուց հետո պարզապես իրենք իրենց նման  չեն: Բունդեսթիմը սկզբից պարտվեց անգլիացիներին ընկերական խաղում, իսկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում իրենց խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, որն իսկական կատաստրոֆա է այս թիմի համար: Նույնիսկ Յոհաիմ Լյովն է քննադատել իր թիմին, երբ վերջինիս ուրբաթ օրը իր սեփական դաշտում ընդամենը 4-0 հաշվով է հաղթել Ջիբլարթարի հավաքականին:

Միևնույն ժամանակ, Իսպանիայի հավաքականը կամաց-կամաց ասես ուշքի է գալիս Աշխարհի առաջնությունում կրած ձախողումից հետո: Գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեն ստիպված է նոր թիմ կառուցել՝ կազմում ընդգրկելով այնպիսի նոր կատարողների, ինչպիսիք են պաշտպաններ Բերնատը և Բարտրան, կիսապաշտպաններ Կամաչոն, Կոկեն, Ռաուլ Գարսիան, Կալեխոնը, Նոլիտոն և Իսկոն: Գործնականում փոխվել են նաև հարձակման գծի ֆուտբոլիստները. այստեղ հրավիրվել են խաղալու Մորատան ու Ալքասերը: Իհարկե, այս հավաքականը սայթաքումներ էլ է ունեցել (օրինակ, Սլավակիայից կրած պարտությունը 2-1 հաշվով կամ Ֆրանսիայի հետ ընկերական խաղում 1-0 հաշվով պարտությունը), սակայն, ընդհանուր առմամբ «Ֆուրիա ռոխան» ցույց է տալիս բավականաչափ հաջող ու կայուն խաղ՝ ընտրական խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Պետք է ասել նաև, որ այս երկու թիմերն էլ կադրային կորուստներ ունեն: Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել հիանալի մարզավիճակում գտնվող Դիեգո Կոստան և Սեսկ Ֆաբրեգասը, ինչպես նաև «քաղաքացիների» թիմում հանդես եկոց Դավիդ Սիլվան: Այս հարցում ակնհայտ խնդիրներ ունի նաև Յոհաիմ Լյովը: Վնասվածքներ ունեն և հանդիպմանր չեն մասնակցի դարպասապահ Մանուել Նոյերը և պաշտպաններ Ժերոմ Բոատենգը, Մատս Հյումելսը, Բենեդիկ Հյովերդսը, ինչպես նաև կիսապաշտպաններ Մարկո Ռոյսը և Մեսութ Oզիլը: Տանտերերը, բնականաբար, կարող են հաջողությամբ փոխարինել վնասվածք ստացած ֆուտբոլիստներին(որը և ցույց տվեց Բելառուսի դեմ տարած 3-0 հաղթանակը), իսկ ահա Բունդեսթիմի համար կադրային այս դեֆիցիտը, հավանաբար, անհաջող ելույթների հիմնական պատճառն է:

Հիշեցնենք նաև, որ վերջին անգամ այս հակառակորդները հանդիպել են ԱԱ-2010-ի կիսաեզրափակչում, որտեղ հաղթանակ է տոնել Իսպանիայի ընտրանին (1:0)՝ դառնալով աշխարհի չեմպիոն: 

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը իշխանության հետ բանակցելու ոչինչ չունի. Երկխոսության փորձերը իմիտացիա են ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. «Պետք է շանս տալ Շալանդին»’