‘Իսպանիա. Կատալոնիայի անկախության կողմնակիցներին նույնիսկ անձրևը չի վախեցնում’

880

Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցներ մասնակցել են բողոքի ակցիաներին՝ նոյեմբերի 9-ին նշանակված անկախության հանրաքվեն հետաձգելու մասին Սահմանադրական դատարանի որոշման դեմ:

Բարսելոնայի կենտրոնում առնվազն հինգ հազար մարդ է դուրս եկել փողոց: Նույնպիսի ակցիաներ են տեղի ունենում նաև Իսպանիայի հյուսիս-արևելքի մի շարք այլ քաղաքներում:

Ավելի վաղ  Իսպանիայի կառավարությունը հայցով դիմել էր դատարան՝ պահանջելով Կատալոնիայում անցկացվելիք հանրահավաքը սահմանադրությանը հակասող ճանաչել: Սահմանադրական դատարանն ընդունել է կառավարության հայցադիմումը, ինչն ինքնըստինքյան նշանակում է Կատալոնիայում հանրաքվեի և հարցումների անցկացման օրենքների կասեցում: Օրենքները սառեցվել են հինգ ամսով: Եթե այդ ընթացքում Սահմանդրական դատարանը որոշում չկայացնի, ժամկետը կերկարացվի:

Կատալոնիայի ղեկավարությունը հայտարարել է քարոզարշավը դադարեցնելու մասին, սակայն մտադիր է հասնել Սահմանադրական դատարանի որոշման փոփոխմանը:

Կատալոնիայի 7,5 մլն բնակիչները կազմում են Իսպանիայի բնակչության 16 %-ը: Կատալոնիան երկրի ամենահարուստ և զարգացած արդյունաբերական շրջաններից մեկն է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի վարչապետը խոստանում է ընդարձակել ԱՄՆ ռազմական ներկայությունը երկրում’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհում հոկտեմբերի 1-ին սպասվող նշանակալի իրադարձությունները՝ ըստ bbcrussian-ի’