‘Իսպանիա-Մարոկկո` 2:2. իսպանացիները խաղավերջում փրկում են խաղը (տեսանյութ) ‘

1975

Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային վերջին փուլում Իսպանիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի հետ:

Հանդիպումն անակնկալ արդյունք ունեցավ` ավարտվելով 2:2 հաշվով: Հաշիվը բացեց Բուտաբը: Իսպանիայի ընտրանուց պատասխան գնդակը խփեց Իսկոն:

Երկրորդ խաղակեսի վերջում Էլ Նեսրին կրկին իր թիմին առաջ մղեց: Հանդիպման վերջին վայրկյաններին Ասպասը խփեց Իսպանիայի երկրորդ գնդակը:

B խմբում 5 միավորով առաջին տեղում է Իսպանիան: Պորտուգալիան նույնքան միավորով երկրորդն է: Իրանը 4 միավորով երրորդն է, իսկ Մարոկկոն 1 միավորով եզրափակեց աղյուսակը:

Այսպիսով, 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Ռուսաստանի, իսկ Պորտուգալիան` Ուրուգվայի հետ:

ԻՍՊԱՆԻԱՄԱՐՈԿԿՈ

2-2 (1-1)

 

 

0-1՝ Խալիդ Բուտաիբ 14՛, 1-1՝ Իսկո 19՛, 1-2՝ Յուսեֆ Էն-Նեսիրի 81՛, 2-2՝ Իագո Ասպաս 90՛

 

ԻՍՊԱՆԻԱ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Դանիել Կարվախալ, 3.Խերարդ Պիկե, 15.Սերխիո Ռամոս, 18.Խորդի Ալբա, 5.Սերխիո Բուսկետս, 6.Անդրես Ինյեստա, 10.Տիագու Ալկանտարա (20.Մարկո Ասենսյո, 74), 22.Իսկո, 19.Դիեգո Կոստա (17.Իագո Ասպաս, 74), 21.Դավիթ Սիլվա (9.Ռոդրիգո Մորենո, 84)

ՄԱՐՈԿԿՈ. 12.Մունիր Մոհամեդի, 2.Աշրաֆ Հակիմի, 4.Մանուել դա Կոշտա, 6.Ռոմեն Սաիս, 17.Նաբիլ Դիրար, 7.Հակիմ Զիեշ (20.Ազիզ Բուհազուդ, 85), 8.Քարիմ Էլ Ահմադի, 10.Յունես Բելհանդա (11.Ֆեսալ Ֆաժր, 63), 14.Մուբարակ Բուսուֆա, 16.Նորդին Ամրաբաթ, 13.Խալիդ Բուտաիբ (19.Յուսեֆ Էն-Նեսիրի, 72)

 

Զգուշացում՝ Քարիմ Էլ Ահմադի 22՛ (Մ), Նորդին Ամրաբաթ 29՛ (Մ), Մանուել դա Կոշտա 31՛ (Մ), Մուբարակ Բուսուֆա 31՛ (Մ), Աշրաֆ Հակիմի 90՛ (Մ) ; Մրցավար՝ Ռավշան Իրմատով (Ուզբեկստան)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

69

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

31

16 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (3)

5

ՏՈՒԳԱՆՔ

17

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Պորտուգալիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իրանի հետ՝ 1:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն թույլատրել է ալկոհոլային խմիչքներ վաճառել Եվրոպայի Լիգայի և Չեմպիոնների Լիգայի խաղերի ժամանակ’