‘
Իսրայելական բանակը լիազորություն է ստացել զորակոչել 30 հազար պահուստայինների՝ պաղեստինյան գրոհայինների դեմ գործողությունների ընդարձակման նպատակով, եւ հնարավոր է, ցամաքային ներխուժում իրականացնի Գազայի հատված, հայտնում է RIA-Nowosti-ն: Առայժմ զինուժը բավարարվում է հեռահար հարվածներով ցամաքից, օդից եւ ծովից, սակայն Իսրայելի զինվորականները չեն բացառում, որ առաջին անգամ վերջին չորս տարվա ընթացքում Գազա կարող են ցամաքային զորքեր մտցվել:
‘