‘Իսրայելական զորքերը հեռանում են Գազայի հատվածից’

1018

Իսրայելի ցամաքային զորքերը ավարտել են Գազայի հատվածում գրոհայինների թունելների ոչնչացումը և հեռանում են անկլավից՝ 72-ժամյա զինադադարն ուժի մեջ մտնելուց առաջ, РИА Новости-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարը:

Հրեական պետության տարածք թափանցելու համար նախատեսված ճյուղավորված ստորգետնյա թունելների ոչնչացումը իսրայելական բազմահազարանոց հետևակի, զրահատանկային և ինժեներական զորամասերի միակ խնդիրն էր: «Մենք ավարտել ենք թունելների վրա աշխատանքը, ոչնչացրել ենք բոլոր 32-ը: Այժմ ուժերը դուրս են բերվում սահմանի մեր կողմը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Զինադադարը, որի շուրջ համաձայնությունը Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք է բերվել պաղեստինյան խմբավորումների հետ՝ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ, սկսվել է այսօր առավոտյան, տեղական ժամանակով՝ ժամը 8.00-ին, և նախատեսված է 72 ժամով: Կրակի դադարեցման հետ միաժամանակ, ինչպես ակնկալվում է, կսկսվեն ուղիղ բանակցություններ՝ Գազայի հատվածում հակամարտության վերջնական կարգավորման պայմանների մասին:

Նախորդ հոդվածը‘Չավի Էռնանդեսը հրաժեշտ տվեց Իսպանիայի ազգային հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալն» այսօր ներկայացրել է Կեյլոր Նավասին’