‘
Այսօր Իսրայելի իշխանությունները Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են պաղեստինցի 5 պատգամավորի, որոնք կասկածվում են ՀԱՄԱՍ խմբավորման հետ կապի մեջ: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ձերբակալվածների թվում է նաև Պաղեստինի խորհրդարանի քարտուղարը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Արդեն երկու օր է, ինչ իսրայելական ուժերը Հորդանանի Արևմտյան ափին գիշերային ստուգայցներ են կատարում: Միայն այսօրվա ընթացքում ձերբակալվել է հրեական պետության դեմ դավադրություն կազմակերպելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 28 պաղեստինցի:
‘