‘
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել օկուպացրած պաղեստինյան տարածքներում ավելի քան հազար նոր տների եւ բնակարանների կառուցման ծրագրին:
Իսրայելի շինարարության նախարար Ուրի Արիելը հայտարարել է, որ բնակավայրերը կառուցվելու են Արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում, որպեսզի բավարարեն իսրայելացիների բնակարանային պահանջները:
BBC-ն նշում է, որ այս հայտարարությունն արվել է Երուսաղեմում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների վերսկսումից երեք օր առաջ:
‘