‘Իսրայելը գնդակոծվել է Գազայից՝ զինադադարի ավարտից երեք ժամ առաջ’

802

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի ղեկավարները հրաժարվել են երկարացնել մինչև ուրբաթ օրվա առավոտ Գազայի հատվածում հայտարարված եռօրյա հրադադարն Իսրայելի հետ:

Իսրայելի բանակի մամլո ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ զինադադարի պայմանները խախտվել են պաղեստինյան արմատականների կողմից, որոնք հրթիռներ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել զինադադարի ավարտից երեք ժամ առաջ: Իսրայելի պաշտպանության բանակն արդեն հայտարարել է, որ «ահաբեկիչները խախտել են հրադադարը»:

France-Presse-ի փոխանցմամբ՝ պաղեստինյան բանագնացները դեռևս շարունակում են քննարկել զինադադարը երկարացնելու հարցը: Խորհրդակցություններն անցկացվում են Կահիրեում, և Իսրայելն արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն ՀԱՄԱՍ-ը, որ զինադադարը երկարացնելու համար պայման է առաջադրում Գազայից դուրս բերել իսրայելական զորքերը, մերժել է Եգիպտոսի առաջարկը: Իսրայելն էլ, իր հերթին, պահանջում է, որ, նախ՝ զինաթափվեն ՀԱՄԱՍ-ի գրոհայինները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվս մի ձերբակալություն Ադրբեջանում՝ «հայկական գործով»’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ թույատրել է սփրեյի օգտագործումը’