‘Իսրայելը խոստովանել է, որ ոչնչացրել է Յասիր Արաֆաթի տեղակալին’

708

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես խոստովանել են Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր արաֆաթի տեղակալ Աբու-Ջիհադին ոչնչացնելու մեջ, հղում անելով իսրեյելական ԶԼՄ-ներին՝ հայտնում է Interfax-ը: Թունիսում 1988-ին իրականացված հատուկ գործողությունը, որի ժամանակ սպանվել է Աբու-Ջիհադը, մինչ օրս գաղտնի էր պահվում:  Հրեական պետության զինվորականներն այսօր գաղտնազերծել են համապատասխան փաստաթղթերը: Ակնկալվում է, որ ավելի ուշ «Եդիոտ Ահրոնոտ» թերթում կհրապարակվի պաղեստինյան գործչի ոչնչացման գործողության հրամանատարի հետ հարցազրույցը:

Աբու-Ջիհադը (իսկական անունը՝ Խալիլ ալ-Վազիր) Պաղեստինի ազատագրության կազմակերպության հիմնադիրներից էր: Նա գլխավորում էր կազմակերպության ռազմական թեւը: 

Նախորդ հոդվածը‘Բագրատյան. Բիզնեսի եւ իշխանության սերտաճումը սկսվել է 1997-ից` հեղուկ վառելիքի ներմուծման շուկայից ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանյան Հելոուին (Ֆոտոշարք)’