‘
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գտնվող «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման դիրքերին:
Իսրայելցի զինվորականները գործողության ոչ մի մանրամասն չեն ներկայացրել, սակայն հաղորդվում է ավիահարվածների մասին երկուշաբթի առավոտյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում:
Սիրիական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները ետ են մղել «Իսրայելի օդային գրոհը»:
Փոխանցում է BBC-ն:
‘