‘Իսրայելը հիմա էլ գնդակոծում են Լիբանանից’

622

Պաղեստինյան հրթիռների տարափը Իսրայելի տարածքի վրա չի դադարում: Լրատվամիջոցների տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 հրթիռ, ընդ որում՝ դրանցից մի քանիսն ընկնում են Գազայի հատվածից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ հասնելով Երուսաղեմ ու Թել-Ավիվ:

Ու թեև գրոհայինների արձակած հրթիռների մեծ մասը հաջողվում է խփել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով, այնուհանդերձ՝ վիրավորների մասին տեղեկություններ են ստացվում տարբեր բնակավայրերից:

Ուրբաթ առավոտյան առնվազն երկու հրթիռ Իսրայելի տարածքի վրա է արձակվել Լիբանանի հարավից: Հրթիռները պայթել են դաշտում և Կիրյատ-Շմոնա քաղաքի մոտակա ամայի ճանապարհին: Զոհեր և ավերածություններ չեն եղել: Թե ով է կանգնած այդ գնդակոծության ետևում՝ «Հեզբոլլահը», թե պաղեստինյան մանր խմբավորումներ՝ առայժմ պարզ չէ:

«Պաշտպանության սահման» ռազմական գործողության մեկնարկի ընդամենը երեք օրերի ընթացքում  Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է մոտավորապես 450 հրթիռ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բանակում զինվոր է մահացել’
Հաջորդ հոդվածը‘Գուլնարա Կարիմովայի որդին մոր ողջ լինելու ապացույցներ է պահանջում’