‘Իսրայելը Հորդանանի արեւմտյան ափին նոր բնակավայրեր կկառուցի ‘

792

Իսրայելի իշխանությունները թույլատրել են 3000 ընտանիքի համար բնակարաններ կառուցել արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանան գոտի արեւմտյան ափին, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնական աղբյուրները:

Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ արագացնելու են եւս 1000 բնակարանների կառուցման վերաբերյալ հայտի քննարկման գործընթացը: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն վերևադառնա բանակցությունների սեղանի շուրջ, մինչեւ բնակավայրերի շինարարությունը չկասեցվի:

Հիշեցնենք, որ հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը քվեարկել է Պաղեստինին որպես կազմակերպության դիտորդ-անդամ ընդունելու բանաձեւի օգտին: Բանաձեւի ընդունմանը կտրականապես դեմ են արտահայտվել Իսրայելը եւ ԱՄՆ-ը:

Ըստ որոշ մեկնաբանների, նոր բնակավայրեր կառուցելու՝ Իսրայելի իշխանությունների որոշումը, ամենայն հավանականությամբ, ի պատասխան ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի առաջին գործնական արձագանքն է:

 


Նախորդ հոդվածը‘Սիրիահայ ընտանիքը Աբովյան փողոցում կոշիկի խանութ է բացել’
Հաջորդ հոդվածը‘Մղձավանջ Կոպենհագենի մարզադաշտում. տեսանյութ’