‘Իսրայելը մորեխների «հարձակման» է ենթարկվել (ֆոտոշարք)’

622

Իսրայելի հարավը մորեխների «գրոհի» է ենթարկվել, տեղեկացնում է Mignews-ը: Միջատների հոծ ամպերը, որոնց մեջ կարելի է մի քանի տասնյակ միլիոն մորեխ հաշվել, ամբողջովին գրավել են Եգիպտական անապատը և մեծ վնաս հասցրել Կահիրեում: Այսժմ միջատների բանակը շարժվում է դեպի Գազա, Իսրայելի հարավային հատված և Հորդանան:

Մորեխային համաճարակի  մասին առաջին լուրերը հայտնվել են դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարությունը արտակարգ իրավիճակ հայտարարեց Հասուանում`Հուրգադայում, Շեյխ-էլ-Շազլիում և մի շարք այլ վայրերում ահռելի քանակի միջատներ հայտնաբերելու պատճառով:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն անձամբ կմասնակցի Ուգո Չավեսի հուղարկավորության արարողությանը’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Բարոզու. Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը չի օգնի խաղաղ գործընթացին’