‘Իսրայելը օդային հոծ հարվածներ է հասցնում Գազային’

1213

Իսրայելի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածում խոշոր օդային գործողություն սկսելու մասին՝ այն բանից հետո, երբ հրեական պետության տարածքը հրթիռակոծության է ենթարկվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից:

Երեքշաբթի գիշերը իսրայելական ինքնաթիռները առնվազն քսան թիրախ են խոցել: Հաղորդվում է, որ դրանց արդյունքում վիրավորվել է 14 պաղեստինցի:

Գազայում BBC-ի թղթակցի խոսքով՝ պաղեստինցիները պատասխանել են իսրայելական քաղաքներին ուղղված հրթիռային հարվածներով: Իսրայելը երկրի հարավային շրջանների բնակիչներին կոչ է արել մնալ ռազմապաստարաններում:

Այնուհանդերձ, իսրայելցի զինվորականներն առայժմ ցամաքային գործողությունների անցնելու հրաման չեն արձակել: Ցամաքային գործողություններ սկսելու մասին որոշումը չեղյալ է հայտարարվել վերջին պահին:

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրում է այն բանի համար, որ Գազայի հատվածում վերջերս օդային հարվածներ հասցնելու արդյունքում զոհվել են իր հինգ մարտիկներ: Իսրայելն, իր հերթին, Գազայի հատվածում օդային հարվածներ է հասցնում այն բանից հետո, երբ այնտեղից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Խմբավորման ներկայացուցիչների խոսքով՝ հրթիռակոծությունը պատասխան էր «սիոնիստական ագրեսիային»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վլ.Կարապետյան. Առաջին անգամ փոխզիջումը փոխարինվեց զիջումով’
Հաջորդ հոդվածը‘Հղիությունը դադարեցնելու ծառայության համար իրանցի բժիշկներին ազատազրկում է սպառնում’