‘Իսրայելի ԱԳՆ ղեկավար. Գազայի հատվածում խաղաղություն կտիրի, եթե այնտեղ մտցվի ՄԱԿ-ի մանդատ’

670

Գազայի հատվածում խաղաղություն կտիրի, և կդադարեցվեն Իսրայելի քաղաքների գնդակոծությունները, եթե այնտեղ ՄԱԿ-ի մանդատ մտցվի, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանի կարծիքն է մեջբերում երկուշաբթի օրը Jerusalem post-ը:

«Գազայի հատվածում հակամարտության կարգավորման երեք տարբերակ կա՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, դիվանագիտական համաձայնագիր կամ էլ այնպիսի իրավիճակ, երբ հայտնի չէ, թե որտեղից են գնդակոծում Իսրայելը, իսկ մենք էլ պատասխանում ենք դրան»,-հայտարարել է  Լիբերմանը: Նա նաև նշել է, որ «Պաշտպանության սահման» (հրեերեն անվանվում է «Անառիկ ժայռ») գործողությունը հեռու է ավարտվելուց:

«Կարծում եմ, որ տարածաշրջանը (պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտին) հարկավոր է վերադարձնել ՄԱԿ-ի մանդատի ներքո»,- եզրակացրել է արտգործնախարարը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կովկասագետ. «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերով»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արմատականները փորձել են խանգարել Անի Լորակի համերգը’