‘Իսրայելի ԱԳ նախարարը մեղադրվում է վստահության չարաշահման մեջ ‘

667

Իսրայելի գլխավոր դատախազությունը վստահության չարաշահման մեղադրանք է ներկայացրել երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին: Ըստ BBC-ի, դատախազությունը, սակայն խարդախության եւ փողերի լվացման ավելի լուրջ մեղադրանքներից դեռեւս զերծ է մնում:

Չնայած դրան, հինգշաբթի ներկայացված մեղադրանքը կարող է վտանգի տակ դնել նրա հետագա քաղաքական կարիերան, եւ անդրադարձ ունենալ ընտրությունների նախաշեմին գտնվող Իսրայելի քաղաքական համակարգի վրա:

Գործարար միջավայրի հետ Լիբերմանի հարաբերությունների հետաքննությունը տեւում է արդեն ավելի քան տասը տարի: Դատախազությունը կասկածներ ուներ, որ նախարարը գործարարներից ապօրինի ճանապարհով փողեր է ստացել եւ «լվացել է» դրանք դրածո ընկերությունների միջոցով: Սակայն դատախազությունն, ըստ ամենայնի, բավարար ապացույցներ չի գտել խարդախության հոդվածով մեղադրանք ներկայացնելու համար: Դրա փոխարեն, Լիբերմանին մեղադրում են իր դեմ եղած գործի քննության նյութերը Բելառուսում Իսրայելի նախկին դեսպանից ստանալու մեջ:

 

 

Նախորդ հոդվածը‘Մրցաշարը ընդհատվել է երկրպագուներից մեկի՝ Քրիստոսին նման լինելու պատճառով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Standard & Poor\’s-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի վարկանշային կանխատեսումը ‘