‘Իսրայելի ԱԽ ղեկավարը մեկնել է Ռուսաստան բանակցությունների’

551

Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Յաակով Ամիդրորը երկուշաբթի մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի և սիրիական քիմիական զենքն արմատական խմբավորումների ձեռքում հայտնվելու սպառնալիքի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով, հաղորդում է РИА Новости-ին: Ի տարբերություն տեղական ԶԼՄ-ների, որոնք այդ առաքելությունը բնութագրում են որպես արտակարգ, Իսրայելի վարչապետի գրասենյակում այցն անվանում են աշխատանքային և դիտարկում են երկու երկրների ԱԽ միջև պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցությունների շրջանակներում: РИА Новости-ի զրուցակիցը չի մասնավորեցրել բանակցությունների օրակարգը: Ամիդրորը նախատեսում է հանդիպել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և, հնարավոր է, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Նա մտադիր է բարձրացնել Սիրիայի քիմիական զենքի պաշարների պահպանության հարցը: «Ավելի ու ավելի կործանվող» Սիրիայի զինանոցի ճակատագրով անհանգստություն է արտահայտել Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, իսկ փոխվարչապետ Սիլվան Շալոմը հավաստիացրել է, որ Իսրայելը կարող է ուժ կիրառել՝ թույլ չտալու համար, որպեսզի զանգվածային ոչնչացման միջոցները հայտնվեն գրոհայինների ՝ ինչպես Ասադի կողմնակիցների, այնպես էլ նրա հակառակորդների ձեռքում:

Նախորդ հոդվածը‘Հորդառատ անձրևները հեղեղել են Ավստրալիայի հյուսիս-արևելքը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը’