Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել Սիրիային հարվածներ հասցնելու մասին լուրերը

694

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը չորեքշաբթի հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների տեղեկատվությունը Սիրիայի մայրաքաղաքի ուղղությամբ հրթիռակոծության վերաբերյալ։

«Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկատվությունը»,- ասել է նա։

Չորեքշաբթի ավելի վաղ SANA գործակալությունը տեղեկացրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն երկու հրթիռ է արձակել Դամասկոսի հարավում գտնվող չբնակեցված շենքի ուղղությամբ, հրթիռներից մեկը որսացել են։

Լրատվական գործակալության տվյալներով՝ սիրիացի զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում կորուստներ չկան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ 6-րդ տուրում՝ Հայաստան — Ադրբեջան
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի ներկայացուցիչ․ Կիպրոսյան խնդրի կարգավորման համար ծանր ժամանակներ են վրա հասել